Այսօր աւարտւում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւաւորումն ապահովող առցանց քուէարկութիւնը


Այսօր աւարտւում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւաւորումն ապահովող առցանց քուէարկութիւնը

  • 30-11-2013 15:22:25   | Հայաստան  |  Քաղաքական

 

Այսօր` 2013 թ. նոյեմբերի 30-ին  աւարտւում է Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի ձեւաւորման հերթական փուլը` առցանց քուէարկութիւնը: Այս պահի տուեալներով քուէարկութեանը մասնակցել էն հազարաւոր ընտրողներ` աշխարհի շուրջ 35 երկրներներց:

Քուէարկութիւնը կատարւում է միայն առցանց` http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php հղումով: Այստեղ կարելի է գրանցուել եւ ծանօթանալ պատգամաւորութեան թեկնածուների ցանկը:

Ստորեւ ներկայացնում ենք Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի տարածած մամլոյ հաղորդագրութիւնը:

 

Հրաւէրք  քուէարկութեան Համար 

 

Արեւմտեան Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ հայ ժողովուրդը հրաւիրւում է մասնակցելու օրէնսդրական նախաձեռնութեան` ընտրութիւնների, որի նպատակն է ստեղծել` Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան):

Իսկապէս մեծ պատիւ եւ հպարտութիւն է, այն կարողութիւնը, որ մենք միասին կառուցենք առաջին պետական կառոյցը, որն արդէն կազմուած կլինի Ազգային Խորհրդից եւ Կառավարութիւնից, չնայած որ` մեր աւանդական տարածքները բռնազաւթուած էն:

Քուէարկութեան կարգը պարզեցուել է, որպէսզի շատերը հնարաւորութիւն ունենան մասնակցելու ընտրութիւններին:

http://www.western-armenia-election.org/votes/Consultation2013.php

1) Սեղմէք ցուցակի վրայ, որպէսզի ծանօթանաք  պատգամաւորութեան թեկնածուների ցուցակի հետ:

 

2) Գրանցուեք  եւ մասնակցէք, եթէ դուք կողմ էք կամ դէմ պատգամաւորութեան թեկնածուների ցուցակին:

3) Դուք կարող էք ձեռնպահ մնալ, ձեր քուէարկութիւնը միեւնոյնն գրանցուելու է: 

 ընտրութիւնները տեղի կ'ունենան 2013 թուականի  նոյեմբերի 22-ին ժամը 08:00-ից մինչեւ 2013 թուականի դեկտեմբերի 1-ը 00:00:

Ընտրութիւնների արդիւնքները կհաստատուէ՛ն Կենտրոնական ընտրական յանձնաժողովի կողմից եւ կհրատարակուէ՛ն երեքշաբթի` 2013 թուականի դեկտեմբերի 17-ին:

 

http://www.western-armenia-election.org/

Տարածել առանց  սահմանափակման

  -   Քաղաքական