Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ առաքելութիւնը հերթական դիտարկումն է անցկացնելու ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում<br />


Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ առաքելութիւնը հերթական դիտարկումն է անցկացնելու ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում

  • 28-07-2010 14:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրոք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, օգոստոսի 3-ին ԵԱՀԿ առաքելութիւնը հերթական դիտարկումն է անցկացնելու ԼՂ-ի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի` ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրից դէպի արեւելք: ԼՂՀ Պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գրասենեակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Քրիստո Քրիստովը (Բուլղարիա): Հակառակ կողմից դիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ, փոխգնդապետ Անտալ Հերդիչը (Հունգարիա) եւ Վիլեամ Պրայորը (Մեծ Բրիտանիա): Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից կուղեկցեն ԼՂՀ Արտաքին գործերի եւ Պաշտպանութեան նախարարութիւնների ներկայացուցիչները:
  -   Քաղաքական