Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը<br />


Մեկնարկել է «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը

  • 09-07-2010 17:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեկնարկել է Հայաստանի Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը: Նրան մասնակցելու նպատակով ԱՄՆ-ից, Վրաստանից, Ռուսաստանից, Աուստրիայից, Չեխիայից, Կիպրոսից, Ռումինիայից, Թուրքիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից եւ Սլովակիայից Հայաստան են ժամանել 117 մասնակիցներ: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, յուլիսի 11-ին «Լաթար» համալիրում «Արի տուն» ծրագրի մասնակիցները եւ հիւրընկալող ընտանիքների ներկայացուցիչները միասին կնշեն Վարդավառը:
  -   Հասարակութիւն