Լրագրող Անի Գեւորգեանի նկատմամբ որպէս խափանման միջոց է<br /> ընտրուել ստորագրութիւն չհեռանալու մասին<br />


Լրագրող Անի Գեւորգեանի նկատմամբ որպէս խափանման միջոց է
ընտրուել ստորագրութիւն չհեռանալու մասին

  • 03-06-2010 16:10:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 2-ին Հայաստանի Յատուկ քննչական ծառայութեան վարոյթ է ընդունուել Երեւանի Ազատութեան հրապարակում եւ Մ.Սարեանի արձանի հարակից տարածքում տեղի ունեցած միջադէպերի կապակցութեամբ ոստիկանութիւնում յարուցուած քրէական գործը: Ըստ ՀՔԾ-ի մամլոյ հաղորդագրութեան, նախաքննությամբ ձեռք բերուած ապացոյցների հիման վրայ «Հայակական ժամանակ» օրաթերթի թղթակից Անի Գեւորգեանին եւ ՀԱԿ-ի ակտիւիստ Սարգիս Գեւորգեանին մեղադրանք է առաջադրուել ՀՀ քրէական օրէնսգրքի 316-րդ յօդուածի 1-ի մասով եւ որպէս խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրուել է ստորագրութիւն չհեռանալու մասին: ՀԱԿ-ի մէկ այլ երիտասարդ ակտիւիստին` Դավիթ Քիրամիջյանին, մեղադրանք է առաջադրուել 258-րդ յօդուածի 3-րդ մասի 1-ին կէտով եւ միջնորդութիւն ներկայացուել դատարան նրա նկատմամբ որպէս խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:
  -   Քաղաքական