Ֆրանսիայի ԱԺ պատգամաւոր Ռոլան Բլումը բարձրացրել է<br /> ջաւախահայութեան խնդիրները<br />


Ֆրանսիայի ԱԺ պատգամաւոր Ռոլան Բլումը բարձրացրել է
ջաւախահայութեան խնդիրները

  • 26-04-2010 18:28:00   |   |  Քաղաքական
ԹԲԻԼԻՍԻ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 13-16-ը Ֆրանսիայի խորհրդարանականների պատուիրակութեան կազմում Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամաւոր Ռոլան Բլումը Վրաստանի խորհրդարանի եւ կառավարութեան ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում բարձրացրել է ջաւախահայութեան իրաւունքների ոտնահարման խնդիրը: Պատգամաւորը նշել է, որ վրացական իշխանութիւնները չեն լուծում ջաւախահայութեան առջեւ ծառացած խնդիրները էթնիկ փոքրամասնությունների պաշտպանութեան եւրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Այս մասին հաղորդում են Հայրենադարձութեան եւ հիմնավորման հասարակական կազմակերպութիւնների «Երկիր» միութեան մամլոյ ծառայութիւնից: Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը յատուկ կենտրոնացել է վրացական իշխանութիւնների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարուայ ազատազրկման դատապարտուած ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրայ: Ֆրանսիացի խորհրդարանականը նշել է, որ վրացական իշխանութիւնները` հետապնդելով ջավախահայ ակտիւիստին, առաջնորդւում են ակնյայտ քաղաքական շարժառիթներով: Վրացական պաշտօնեաները չեն ընդունել պատգամաւորի փաստարկները` փորձելով համոզել պրն Բլումին, որ Վահագն Չախալյանը «մի սովորական խուլիգան» է, որը կրում է իր «արժանի» պատիժը: Ներկայացնելով Վրաստան կատարած այցի շրջանակներում Ջավախքի խնդիրների շուրջ իր ունեցած քննարկումների արդիւնքները` պրն Բլումը հաւաստիացրել է «Երկիր» միութեանը, որ նա շարունակելու է ջաւախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ իր ջանքերը եւ մասնաւորապէս, քայլեր է ձեռնարկելու Վահագն Չախալյանի հարցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010 թ. ապրիլի 26-30-ի նստաշրջանում բարձրացնելու ուղղութեամբ:
  -   Քաղաքական