Փրովիդենս քաղաքում գտնուող Հայոց ցեղասպանութեան նահատակներին<br /> նուիրուած յուշարձանի մօտ հիշատակվելու է Հայոց ցեղասպանութիւնը<br />


Փրովիդենս քաղաքում գտնուող Հայոց ցեղասպանութեան նահատակներին
նուիրուած յուշարձանի մօտ հիշատակվելու է Հայոց ցեղասպանութիւնը

  • 24-04-2010 16:00:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՓՐՈՎԻԴԵՆՍ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 25-ին Փրովիդենսում գտնուող Հայոց ցեղասպանութեան նահատակներին նուիրուած յուշարձանի մօտ Ռոդ-Այլենդի «Հայ նահատակների հուշարձան» յանձնախումբը (The Armenian Martyr's Memorial Committee of Rhode Island) կանցկացուի է հավաքոյթ Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցը հիշատակելու համար: 29 ֆուտ ծանրությամբ յուշարձանը կանգնեցուել է 1977 թուականին: Այն նուիրուած է Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին: Յուշարձանի վրայ փորագրված արձանագրութիւնում ասւում է. «Մենք` հայերս, նուիրում ենք այս յուշարձանը 1915թ.-ի Հայոց ցեղասպանութեան ժամանակ Թուրքիայի կառավարութեան կողմից կոտորածի ենթարկած 1,5 միլիոն հայ նահատակների հաւերժ յիշատակին»: Հայկական 3 եկեղեցիները, Ռոդ-Այլենդի նահանգապետը եւ Ռոդ-Այլենդի Կոնգրեսի պատուիրակութիւնը մասնակցելու են այդ հավաքույթին: Ինչպէս տեղեկացնում է «Հայրենիք» շաբաթաթերթը, միջոցառման զեկուցողն է «Armenian Organization and Ideology under Ottoman Rule, 1908-1914» գրքի հեղինակ Տիգրան Կալիջյանը:
  -   Քաղաքական