«Հայ Գոյն» ասոցիացիան տոնելու է իր 75-ամեայ ադամանդեայ<br /> յոբելեանը<br />


«Հայ Գոյն» ասոցիացիան տոնելու է իր 75-ամեայ ադամանդեայ
յոբելեանը

  • 16-04-2010 19:11:00   | ԱՄՆ  |  Հասարակութիւն
ԲՈՍՏՈՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 8-ին «Հայ Գոյն» կրթական ծրագիրը նշելու է իր 75-ամեայ ադամանդեայ յոբելեանը եւ կյայտարարի կրթաթոշակ ստացող ուսանողներին: Միջոցառումը տեղի է ունենալու Մասաչուսեթսի «Բոստոն Մարիոթ Բարլիգթոն» հիւրանոցում: Ադամանդեայ տարուայ բացառիկ կրթաթոշակ ստացողներն են` Մարալ Բալայեանը (Բոստոնի Համալսարան), Քրիստա Բազարեանը (Սուֆոլկի համալսարան), Կրիստալ Դուլբակյանը (Բրանդիս համալսարան), Մկրտիչ Ղասաբեանը եւ Վիկտորիա Սարգսեանը (Մասաչուսեթսի արուեստի եւ դիզայնի քոլեջ): Յոբելեանական տարուայ կապացությամբ «Հայ գոյն» ասոցիացիայի ղեկավարութիւնը ծրագրել է մեծ տոնախմբություն եւ շոուծրագիր կազմակերպել` երգիչ-կատարողների մասնակցութեամբ: Ինչպէս տեղեկացնում է «Հայրենիք» շաբաթաթերթը, «Հայ Գոյն» ասոցիացիան 1935 թ.-ից զբաղւում է հայերի կրթական ծրագրերի իրականացմամբ:
  -   Հասարակութիւն