Սեյրան Օհանյանը կմասնակցի Մոսկուայում կայանալիք ԱՊՀ<br /> պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի նիստին<br />


Սեյրան Օհանյանը կմասնակցի Մոսկուայում կայանալիք ԱՊՀ
պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի նիստին

  • 13-04-2010 16:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 14-ին Մոսկուայում կայանալիք ԱՊՀ պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 13-ին Մոսկուա կմեկնի ՀՀ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Նիստում կքննարկուեն եւ կստորագրուեն ռազմական համագործակցութեան բնագաւառում մի շարք փաստաթղթեր: Ըստ ՀՀ ՊՆ Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան, նախատեսուած են նաեւ Ս.Օհանեանի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանութեան նախարար Մ.Եժելի հետ:
  -   Քաղաքական