Երեւանում տեղի է ունեցել «Who Cares» սուպերխմբի սկաւառակի շնորհանդէսը


Երեւանում տեղի է ունեցել «Who Cares» սուպերխմբի սկաւառակի շնորհանդէսը

  • 06-05-2011 19:50:43   | Հայաստան  |  Մշակոյթ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մայիսի 6-ին ներկայ է գտնուել հանրայայտ երաժիշտներ Իէն Գիլանի եւ Թօնի Այոմիի ,Who Caresէ սուպերխմբի նոր սկաւառակի եւ տեսայոլովակի շնորհանդէսին։ Այն ստեղծուել է ,ռոքն օգնում է Հայաստանինէ նախագծի շրջանակներում: Շնորհակալութիւն յայտնելով ռոք երաժիշտներին, ինչպէս նաեւ նոր երգի ու ձայնասկաւառակի պատրաստմանը մասնակցութիւն ցուցաբերած բոլոր անձանց բարեգործական ակցիայի համար, Տ.Սարգսեանը ողջունել է համագործակցութեան շարունակականութիւնը: Վարչապետը կարեւորել է նաեւ Հայաստանում համաշխարհային ռոք աստղերի համերգների կազմակերպումը, ընդգծելով, որ դա կը նպաստի երկրում ռոքի տարածմանը: Կառավարութեան ղեկավարը խօսել է «Ռոքն ընդդէմ ցեղասպանութեան» փառատօնի, մասնաւորապէս, 2015թ.-ին` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ Երեւանում հանրայայտ ռոք աստղերի մասնակցութեամբ գալա-համերգի կազմակերպման մասին: Միջոցառման ժամանակ ցուցադրուել են հատուածներ ,Deep Purpleէ ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանի եւ ,Black Sabbathէ խմբի կիթառահար Թօնի Այոմիի 2009թ. հոկտեմբերին Երեւանում կայացած մամուլի ասուլիսից, որտեղ նրանք խոստանում են նոր երգերից ստացուած ողջ հասոյթը տրամադրել Գիւմրու թիւ 6 երաժշտական դպրոցի վերականգմանը: Այնուհետեւ ներկայացուել է սուպերխմբի ,Out Of Mindէ երգի տեսահոլովակը: Շնորհանդէսին մասնակցող ,օրանժ Արմէնիաէ ընկերութեան գլխաւոր տնօրէն Բրունոյ Դիւթուան տեղեկացրել է, որ ընկերութիւնը 15 հազար եւրոյին համարժէք դրամ է յատկացնում Գիւմրու թիւ 6 երաժշտական դպրոցի վերանորոգմանը: ,Who Caresէ սուպերխմբի կազմում են նաեւ ,Deep Purpleէ խմբի ստեղնահար Ջոն Լորդը, ,Himէ խմբի կիթառահար Միկկոյ Լինդստրեմը եւ ,Metallicaէ խմբի նախկին բաս-կիթառահար Ջեյսոն Նիւստեդը: Դեբիւտային սկաւառակում ընդգրկուած են ,Out Of Mindէ եւ ,Holy Waterէ կատարումները: ,Who Caresէ խմբի խտասկաւառակին կցուած է 40 րոպէանոց վաւերագրական ֆիլմ` նուիրուած Գիւմրու թիւ 6 երաժշտական դպրոցին: Նշենք, որ սկաւառակը եւ դրա հիման վրայ նկարահանուած տեսահոլովակն ստեղծագործական թիմի կողմից պատրաստուել են ամբողջովին անվճար:
  -   Մշակոյթ