Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ-ի դիտարկումը<br />


Ադրբեջանը ձախողել է ԵԱՀԿ-ի դիտարկումը

  • 16-03-2010 17:30:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան իշխանութիւնների հետ նախօրոք ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ԵԱՀԿ-ի առաքելութիւնը մարտի 16-ին պէտք է պլանային դիտարկում իրականացներ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղութեամբ: Սակայն ադրբեջանական կողմը ձախողել է դիտարկումը` ԵԱՀԿ-ի առաքելութեան ներկայացուցիչներին դուրս չբերելով նախօրոք փոխհամաձայնեցված դիտակետ: Ըստ ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութեան, աւելի վաղ ղարաբաղեան կողմը երեք անգամ պնդել է, որ դիտարկումն իրականացուի շփման գծի հենց այս յատուածում, որտեղ Ադրբեջանի զինուած ուժերի կողմից տեղի են ունեցել զինադադարի ռեժիմի բազմակի կոպիտ խախտումներ:
  -   Քաղաքական