Սպառողներին մատակարարւող էլեկտրէներգիայի վերջնական
սակագները մնացել են անփոփոխ
01-03-2010 21:04:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Հանրային
ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի մարտի 1-ի նիստում
քննարկուել են էլեկտրաէներգետիկական համակարգում գործող
ընկերութիւնների սակագների վերանայման հարցերը: Յանձնաժողովը,
քննարկելով վերը նշուած հարցերը, սահմանել է էլեկտրաէներգետիկական
համակարգում գործող ընկերութիւնների նոր սակագներ:
Ըստ յանձնաժողովի մամլոյ հաղորդագրութեան, սպառողներին
մատակարարւող էլեկտրական էներգիայի վերջնական սակագները մնացել են
անփոփոխ: