«Մենք չունենք լաւ քննիչներ, եւ սա լուրջ պրոբլեմ է»,- ասում<br /> է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահը<br />


«Մենք չունենք լաւ քննիչներ, եւ սա լուրջ պրոբլեմ է»,- ասում
է Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահը

  • 26-02-2010 17:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փաստաբանական գաղտնիքը պաշտպանուած է օրէնքով, եւ ոչ ոք իրաւունք չունի այն խախտել: Այս մասին փետրուարի 26-ի ասուլիսում յայտարարեց Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Ռուբէն Սահակեանը: Նա դատապարտեց Երեւանի Էրեբունու վարչական շրջանի քննիչի կողմից փաստաբան Արա Զոհրաբյանի համակարգչի եւ տպիչի առգրաւման մասին որոշումը, ինչը քննիչի տարրական անգրագիտութեան եւ դատախազական հսկողութեան բացակայութեան հետեւանք է: «Մենք չունենք լաւ քննիչներ, եւ սա լուրջ պրոբլեմ է»,- նշեց Ռ.Սահակեանը: Գործարարներ Խաչատուր եւ Սարիբեկ Սուքիասյանների փաստաբան Ա.Զոհրաբյանը նշեց, որ իր համակարգիչում կան ոչ միայն փաստաբանական, այլեւ բանկային գաղտնիք պարունակող տեղեկութիւններ: Իսկ խնդրօ առարկայ փաստաթուղթը առնչւում է «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Ս.Սուքիասյանի դէմ յարուցուած քրէական գործին, սակայն այն գործի «ոչ օբյեկտ է, ոչ առարկայ»: Փաստաբանը միաժամանակ պարզաբանեց, որ օրէնքը նախատեսում է փաստաբանական գաղտնիք հրապարակելու երեք դէպք` վստահորդի համաձայնութեան, վստահորդի եւ փաստաբանի միջեւ վեճի, նախապատրտաստվող ծանր հանցագործութեան առկայութեան դէպքում: Ա.Զոհրաբյանը յայտարարեց, որ եթէ համակարգիչը առգրաւելու մասին որոշումը չվերացուի, ինքն այն կը բողոքարկի դատական կարգով, իսկ դրական լուծում չստանալու դէպքում կդիմի նաեւ Սահմանադրական դատարան եւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:
  -   Հասարակութիւն