«Եվրոտեսիլ»-ում Կիպրոսի ներկայացուցչի ընտրութեանը մասնակցած<br /> Հովիկ Դեմիրճեանը զբաղեցրել է երրորդ տեղը<br />


«Եվրոտեսիլ»-ում Կիպրոսի ներկայացուցչի ընտրութեանը մասնակցած
Հովիկ Դեմիրճեանը զբաղեցրել է երրորդ տեղը

  • 17-02-2010 13:53:00   |   |  Հասարակութիւն
ՆԻԿՈՍԻԱ, 17 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Անցած կիրակի օրը կայացել է «Եվրոտեսիլ-2010»-ի Կիպրոսի ներկայացուցչի ընտրութիւնը, որին մասնակցել է նաեւ հայազգի Հովիկ Դեմիրճեանը: Ինչպէս տեղեկացնում է www.gibrahayer.com կայքը, ընտրութիւնը տեղի է ունեցել ժիւրիի որոշմամբ եւ հեռուստաքվեարկությամբ: Հովիկը տասը մասնակիցների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը իր "Goodbye" երգով: «Վստահ ենք, որ սա դեռ Հովիկի կարիերայի սկիզբն է, եւ մի օր նա դեռ ելոյթ կունենայ «Եվրոտեսիլ»-ում»,- ասւում է կայքէջում:
  -   Հասարակութիւն