Յունվարի 17-18-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Շենգաւիթ վարչական շրջանի ջրամատակարարումը<br />


Յունվարի 17-18-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Շենգաւիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

  • 14-01-2011 15:52:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատեան» պոմպակայեանում շինարարական աշխատանքների հետ կապուած յունվարի 17-ի ժամը 09-ից մինչեւ յունվարի 18-ի ժամը 21-ը կդադարեցուի Երեւանի Շենգաւիթ վարչական շրջանի Արին-Բերդ փողոցի ու 4-րդ նրբանցքի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգաւիթ վարչական շրջանի մնացած հատուածներում, ինչպէս նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ1, Բ-2, Բ-3, Բ-4 զանգվածներում կնկատվի ջրի ճնշման անկում: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութիւնից, նոյն աշխատանքների հետ կապուած կդադարեցուի Արարատի մարզի Գեղանիստ եւ Արգաւանդ գիւղերի ջրամատակարարումը:
  -   Հասարակութիւն