Քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել Երեւանի զարգացմանն առնչուող բոլոր նախաձեռնություններին<br />


Քաղաքապետարանը պատրաստ է ընդառաջել Երեւանի զարգացմանն առնչուող բոլոր նախաձեռնություններին

  • 12-01-2011 16:56:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի եւ ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազօր դեսպան Իվան Ուխտայի յունվարի 12-ի հանդիպմանը քննարկուել են Երեւանի եւ ուկրաինական քաղաքների միջեւ համագործակցութեան ծրագրերին առնչուող հարցեր: Կ.Կարապետեանը նշել է, որ երկու պետութիւնների քաղաքների` մասնաւորապէս Երեւանի եւ Կիեւի, Օդեսայի, միջեւ գործնական կապերի հաստատման պայմանագրեր կան կնքուած եւ, հաշուի առնելով առկայ համագործակցութեան ներուժը, պէտք է առաջիկայում է'լ աւելի զարգացնել ու ընդլայնել համագործակցութիւնը երկու պետութիւնների քաղաքների միջեւ: Ի.Ուխտայի խօսքերով, Ուկրաինայում այսօր շուրջ 350 հազար հայեր են ապրում, ովքեր լուրջ ներդրում ունեն երկրի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կեանքում: Ըստ դեսպանի, երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային կապերի է'լ աւելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտութիւն է: Դեսպանը ներկայացրել է նաեւ ուկրաինական «Բոգդան» ընկերութեան նոր արտադրանքի նմուշները, նշելով, որ ընկերութիւնը Երեւանի քաղաքապետի հետ հանդիպման ցանկութիւն է յայտնել` քննարկելու իրենց արտադրած աւտոբուսներն ու տրոլեյբուսները Երեւանին տրամադրելու հետ կապուած հարցեր: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Կ.Կարապետեանը յայտնել է դեսպանին, որ քաղաքապետարանն առաջիկայում նախատեսում է տրանսպորտի կառավարման նոր մոդելի մշակման ուղղութեամբ լուրջ ծրագրեր իրականացնել եւ պատրաստ է ընդառաջել Երեւանի զարգացմանն առնչուող բոլոր առաջարկութիւններին եւ նախաձեռնություններին:
  -   Տնտեսութիւն