Վայոց ձորում յայտնաբերուել է աշխարհի ամենահին` 6000 տարեկան, գինեգործական համալիրը<br />


Վայոց ձորում յայտնաբերուել է աշխարհի ամենահին` 6000 տարեկան, գինեգործական համալիրը

  • 12-01-2011 16:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱՐԵՆԻ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վայոց ձորում` Արենի գիւղի մօտակայքում, յայտնաբերուել է աշխարհի ամենահին` 6000 տարեկան, գինեգործական համալիրը: Ըստ հայ-իռլանդական-ամերիկեան միջազգային հնագիտական արշաւախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարեանի, գտնուած առարկաների` գինու հնձանի եւ կարսների, հնագիտական ուսումնասիրութիւնն անցկացուել է Կալիֆորնիայի համալսարանում: Յիշեցնենք, որ դրանից առաջ նոյն քարանձավային համալիրում յայտնաբերուել էր կօշիկ, որը համարուել էր կաշուե ամենահին կոշիկը. այն 5,5 հազար տարեկան է: «Քարանձավային համալիրն ունի մշակոյթային տարբեր շերտեր, որոնք հետեւողականօրէն ուսումնասիրւում են 2007 թուականից: Յայտնաբերուել են բազմաթիւ, հրաշալի պահպանուած առարկաներ: Բացի կոշիկից եւ գինեգործական համալիրից մենք գտանք գրեթէ ամբողջութեամբ պահպանուած տնային այծի մնացորդներ: Եթէ մեր ենթադրությունները հաստատուեն այդ մնացորդների տարիքի հետ կապուած` մօտ 6000 տարեկան, ապա դա կլինի վայրի ցեղակիցներին ամէնից մօտ կանգնած տնային կենդանու ամենալաւ պահպանուած օրինակը»,- ասել է Բ.Գասպարեանը:
  -   Հասարակութիւն