Oհան Դուրեանի հոգեհանգիստը տեղի կ'ունենայ յունուարի 9-ին Երեւանում


Oհան Դուրեանի հոգեհանգիստը տեղի կ'ունենայ յունուարի 9-ին Երեւանում

  • 08-01-2011 19:35:23   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 8 ՅՈՒՆՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն արուեստագէտ, ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Օհան Դուրեանի մահուան կապակցութեամբ ստեղծուած կառավարական յանձնաժողովը տեղեկացնում է, որ Oհան Դուրեանի հոգեհանգիստը տեղի կ'ունենայ յունուարի 9-ին, ժամը 17:00-ից` Կոնդի Սուրբ Յովհաննէս եկեղեցում, վերջին հրաժեշտը` յունուարի 10-ին, ժամը 12:00-14:00-ը` Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շէնքում: Յուղարկաւորութիւնը տեղի կ'ունենայ Երեւանի Կոմիտասի անուան այգու պանթէոնում:
  -   Հասարակութիւն