Սերժ Սարգսեանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրէնքներ<br />


Սերժ Սարգսեանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրէնքներ

  • 01-01-2011 09:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը դեկտեմբերի 31-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրէնքներ: Ըստ ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակի հաղորդագրութեան, Ս.Սարգսեանը ստորագրել է` - «Պետական նպաստների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Հայաստանի փրկարար ծառայութեան մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին», - «ՀՀ աշխատանքային օրէնսգրքում փոփոխութիւն կատարելու մասին», - «ՀՀ քաղաքացիական օրէնսգրքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Սահմանափակ պատասխանատւութեամբ ընկերութիւնների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Պետական տուրքի մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «Անհատ ձեռնարկատիրօջ մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «Իրաւաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին», - «Վարչական իրաւախախտումների վերաբերեալ ՀՀ օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու մասին», - «ՀՀ քրէական օրէնսգրքում լրացումներ եւ փոփոխութիւններ կատարելու մասին», - «Գնումների մասին», - «Հարկերի մասին» ՀՀ օրէնքում լրացում եւ փոփոխութիւն կատարելու մասին», - «Աւելացուած արժէքի հարկի մասին» ՀՀ օրէնքում լրացումներ եւ փոփոխութիւն կատարելու մասին ՀՀ օրէնքները: Ս.Սարգսեանը ստորագրել է նաեւ «Արտօնագրային վճարների մասին» օրէնքը եւ դրա հետ կապուած եւս 7 օրէնք, ինչպէս նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» օրէնքը եւ դրա հետ կապուած եւս 48 օրէնք:
  -   Տնտեսութիւն