Տօնական օրերին կերկարացվի Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի տեւողությունը<br />


Տօնական օրերին կերկարացվի Երեւանի հասարակական տրանսպորտի աշխատանքի տեւողությունը

  • 30-12-2010 17:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բնակչութեան տրանսպորտային սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով տօնական օրերին որոշակի փոփոխութիւններ կլինեն Երեւանի ներքաղաքային երթեւեկութիւնը կազմակերպելու առումով: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, 2010թ.-ի դեկտեմբերի 31-ին կերկարացվի մետրոպոլիտենի եւ ներքաղաքային վերգետնեայ ուղեւորատար տրանսպորտի աշխատանքի տեւողությունը: Մինչեւ յունվարի 1-ը Երեւանի մետրոպոլիտենը եւ ներքաղաքային վերգետնեայ ուղեւորատար տրանսպորտը կաշխատեն մինչեւ ժամը 01:00-ը: Յունվարի 1-ից 9-ը ներառեալ ներքաղաքային հասարակական տրանսպորտի աշխատանքը կաւարտուի ժամը 24:00-ին: Յունվարի 10-ից ներքաղաքային հասարակական տրանսպորտը կաշխատի ամէնօրեայ ժամանակացույցով:
  -   Հասարակութիւն