Երեւանում կենսաթոշակների կանխիկ վճարումը այսուհետ կիրականացուի «Հայփոստ»-ի միջոցով<br />


Երեւանում կենսաթոշակների կանխիկ վճարումը այսուհետ կիրականացուի «Հայփոստ»-ի միջոցով

  • 29-12-2010 18:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի միջեւ դեկտեմբերի 29-ին ստորագրուել է համաձայնագիր, ըստ որի Երեւանում կենսաթոշակների կանխիկ վճարումը կիրականացուի «Հայփոստ»-ի միջոցով: Կենսաթոշակներն, ըստ թոշակառուի ցանկութեան, տրվելու են կամ իր հասցէն սպասարկող փոստային բաժանմունքում, կամ տուն առաքելու միջոցով: Երեւանում բնակուող բոլոր թոշակառուներին համապատասխան ծանուցագիր կուղարկուի իրենց սպասարկող փոստային բաժանմունքի համարի եւ հասցէի վերաբերեալ: Ըստ «Հայփոստ» ՓԲԸ-ի Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի, հաշուի առնելով տօնական ոչ աշխատանքային օրերի տեւողությունը, 2011թ. յունվարի 4-5-ին կիրականացուի կենսաթոշակների վճարում «Հայփոստ»-ի բոլոր` Երեւանի 90 եւ ՀՀ մարզերի մօտ 800, բաժանմունքներում:
  -   Հասարակութիւն