Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կատարուել են նորաօծ քահանաների նշանակումներ


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կատարուել են նորաօծ քահանաների նշանակումներ

  • 26-03-2015 15:34:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կատարուել են նորաօծ քահանաների նշանակումներ:
Արժանապատիւ Տ. Թէոդիկ քահանայ Չեթինգայեան իր հոգեւոր ծառայութիւնը կը շարունակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարութիւնում եւ Ս. Գայանէ վանքում, Արժանապատիւ Տ. Մատաթիա քահանայ Գասպարեանը` Երեւանի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր եկեղեցում: Արժանապատիւ Տ. Օւսէ քահանայ Յովհաննիսեանը հոգեւոր սպասաւորութեան է կոչուել Գուգարաց թեմում, Արժանապատիւ Տ. Թադէ քահանայ Թախմազեանը` Արագածոտնի թեմում: Արժանապատիւ Տ. Մուշէ քահանայ Ենգիբարեանը եւ Արժանապատիւ Տ. Մանասէ քահանայ Նադանեանը ծառայութեան են նշանակուել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմ: 
Արժանապատիւ Տ. Ներսէս քահանայ Արշակեանը, ազատուելով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում ստանձնած պարտականութիւններից, իր հոգեւոր ծառայութիւնը կը շարունակի Վայոց Ձորի թեմում:
 
  -   Մամլո հաղորդագրություն