Երեւանի 300 առաւել կարիքաւոր, ինչպէս նաեւ ազատամարտիկների ընտանիքների տրամադրվել են գազի ժամանակակից վառարաններ<br />


Երեւանի 300 առաւել կարիքաւոր, ինչպէս նաեւ ազատամարտիկների ընտանիքների տրամադրվել են գազի ժամանակակից վառարաններ

  • 28-12-2010 18:12:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետեանի նախաձեռնութեամբ քաղաքապետարանի եւ «հայռուսգազարդ» ընկերութեան համատեղ ակցիայի շրջանակներում մայրաքաղաքի 300 առաւել կարիքաւոր, ինչպէս նաեւ ազատամարտիկների ընտանիքների, որպէս ամանորեայ նուէր, տրամադրվել են գազի ժամանակակից վառարաններ: Վառարանների առաջին խմբաքանակը յանձնուել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 31 ընտանիքների: Շրջանի թւով 3500 անապահով ընտանիքներ ստացել են նաեւ ամանորեայ ծանրոցներ: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, վառարանների տեխնիկապղէս անվտանգ միացումների եւ շահագործման խնդիրները կլուծուեն «հայռուսգազարդ» ընկերութեան մասնագէտների կողմից, եւ Ամանորին արդէն բոլոր այդ ընտանիքների բնակարանները կջեռուցուեն գազի նոր վառարաններով:
  -   Հասարակութիւն