Նոր նշանակումներ են կատարուել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում<br />


Նոր նշանակումներ են կատարուել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում

  • 27-12-2010 16:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ մի քանի նորաօծ եկեղեցականներ, աւարտելով քառասնօրյա պատրաստութեան շրջանը, ծառայութեան են կոչուել Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում եւ հաստատութիւններում: Տ. Անդրէաս աբեղայ Եզեկյանը նշանակուել է Գեւորգեան հոգեւոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ: Տ. Պարթեւ քահանա Մուրադեանը հոգեւոր սպասավորության է կոչուել Արարատեան Հայրապետական թեմում, Տ. Մասիս քահանա Վարդերեսեանը` Գուգարաց թեմում, Տ. Զոհրապ քահանա Մանասեանը` Կոտայքի թեմում, Տ. Արշեն քահանա Սարգսեանը` Շիրակի թեմում:
  -   Հասարակութիւն