«ԱԼՄ» հեռուստաընկերութեան եթերազրկման որոշումը խիստ սուբյեկտիւ է,- յայտարարում են գիտնականները<br />


«ԱԼՄ» հեռուստաընկերութեան եթերազրկման որոշումը խիստ սուբյեկտիւ է,- յայտարարում են գիտնականները

  • 27-12-2010 10:02:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիտատեխնոլոգիական Ազգային Ակադեմիան, Հայկական Տեխնոլոգիական Ակադեմիան եւ Էկոլոգիայի Անվտանգութեան Միջազգային Ակադեմիան հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ, որով իրենց վրդովմունքն են յայտնում «ԱԼՄ» հեռուստաընկերութեանը եթերից զրկելու Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովի (ՀՌԱՀ) դեկտեմբերի 16-ի որոշման առթիւ: «Մենք չափազանց կարեւորում ենք այլընտրանքային հեռուստաընկերութեան գոյութիւնը, ուստի գտնում ենք, որ «ԱԼՄ»-ի եթերազրկումը մեծ հարուած է հասցնում խօսքի ազատութեանը մեր երկրում, խոչընդոտում է բազմակարծութեան լիարժէք դրսեւորմանը եւ սահմանափակում քաղաքացիների տեղեկացված լինելու սահմանադրական իրաւունքը: Մեր կարծիքով, ՀՌԱՀ-ը «արջի ծառայութիւն» է մատուցել ՀՀ իշխանութիւններին` չգիտակցելով, որ իր անարդար եւ կողմնակալ որոշմամբ աւելացնում է ժողովրդի օրեցօր աճող հիասթափութիւնը եւ առիթ դառնում նոր արտագաղթի»,- ասուած է յայտարարութիւնում: Համոզմունք յայտնելով, որ ՀՌԱՀ-ի կողմից «ԱԼՄ» հեռուստաընկերութեան եթերազրկման որոշումը խիստ սուբյեկտիւ է, չի բխում քաղաքացիական հասարակութեան եւ ժողովրդավարութեան շահերից, գիտնականները դատապարտում են այդ որոշումը եւ իրենց զորակցությունը յայտնում «ԱԼՄ»-ին:
  -   Հասարակութիւն