Արտակ Դաւթեան. Պետութիւնը պարտաւոր է գիւղատնտեսութեան ոլորտում սարսափելի բարձր վարկաւորման տոկոսադրոյքների մի մասն իր վրայ վերցնել


Արտակ Դաւթեան. Պետութիւնը պարտաւոր է գիւղատնտեսութեան ոլորտում սարսափելի բարձր վարկաւորման տոկոսադրոյքների մի մասն իր վրայ վերցնել

  • 24-12-2010 23:30:37   | Հայաստան  |  Հասարակութիւն
2010 թուականը արտաքին քաղաքական, ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական կեանքի ռիթմիկ տարի էր, որեւէ էական շեղումներ չէն եղել։ «Նովոստի» միջազգային մամուլի ակումբում դեկտեմբերի 24-ի ասուլիսին այս մասին նշեց Ազգային ժողովի Գիտութեան, կրթութեան, մշակոյթի, երիտասարդութեան եւ սպորտի հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Դաւթեանը։ Ըստ նրա, արձանագրուեց, որ Հայաստանի իշխանութիւնների կողմից արտաքին քաղաքականութեան ոլորտում կատարուած քայլերը իրատեսական էն՝ խօսքը, մասնաւորապէս, ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցում տարածքային ամբողջականութիւն, ինքնորոշման իրաւունքի եւ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները ամբողջութեան մէջ դիտարկելու մասին է։ Սրա վերջակէտը, ըստ իշխող կուսակցութեան ներկայացուցչի, դրուեց դեկտեմբերի սկզբին Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովում՝ այստեղ ասուեց այն, ինչն «ամբողջովին մեր ակնկալիքների, սպասումների շրջանակներում էր»։ Պատգամաւորը դրական է համարում նաեւ այն, որ տարեսկզբին հայ-թուրքական արձանագրութիւնների գործընթացի կասեցման վերաբերեալ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ ընկալուեց միջազգային հանրութեան կողմից։ Ա.Դաւթեանը տարուայ կտրուածքով բացասական համարեց Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից տեղեկատուական պատերազմի սանձազերծումը, արդիւնքում ընդունուեցին որոշակի բանաձեւէր, որոնք իրականութիւնը գլխիվայր շուռ տուած էին ներկայացնում։ Ներքաղական առումով անցնող տարին Ա.Դաւթեանը բնորոշեց որպէս «ներքաղաքական կայունութեան ամրապնդման տարի»։ Պատգամաւորը ոչ դրական է համարում այն, որ Հայ ազգային կոնգրէսը «դեռեւս չի նստում երկխօսութեան սեղանի շուրջ», թէեւ առանձին անդամներ այս կամ այն կերպ մասնակցում էին երկխօսութիւններին եւ որոշակի քննարկումներին։ Ա.Դաւթեանը տարուայ կտրուածքով ամենացաւալի ցուցանիշ է համարում ժողովրդագրական վատ ցուցանիշների առկայութիւնը՝ մեկնողների ու ժամանողների բացասական սալդոն, ինչպէս նաեւ աղքատացման ցուցանիշների խորացումը։ Ա.Դաւթեանի կանխատեսմամբ 2011 նախընտրական տարում ներքաղաքական, սոցիալական հարցերը առաջնայնութիւն կ'ունենան արտաքին քաղաքական հարցերի նկատմամբ։ Ա.Դաւթեանը կարծիք յայտնեց, որ շատ կտրուկ քայլեր պէտք է կատարուէն յատկապէս գիւղատնտեսութեան ոլորտում։ «Եթէ, ի հարկէ, մեր ֆինանսական հնարաւորութիւնները թոյլ տան, կարծում եմ, որ առաջին քայլերից մէկը պէտք է լինի այն, որ եթէ ոչ ամբողջովին վարկային ամնիստիայ յայտարարուի գիւղատնտեսութեան ոլորտում, ապա պետութիւնը պարտաւոր է գոնէ սարսափելի բարձր վարկաւորման տոկոսադրոյքները՝ 20 եւ աւելի տոկոս, գոնէ այդ բեռի մի մասը իր վրայ վերցնել»,- ասաց պատգամաւորն, ընդգծելով, որ դա առաջնային խնդիր է։ «Եթէ մենք չենք կարողանում դա անել, ապա պէտք է մտածենք վարկերի վերակառուցման մասին»,- յաւելեց նա:
  -   Հասարակութիւն