Հրանուշ Յակոբեան. «Նկատելի է Սփիւռքի վերաբերմունքի փոփոխութիւնը Հայրենիքի նկատմամբ»<br />


Հրանուշ Յակոբեան. «Նկատելի է Սփիւռքի վերաբերմունքի փոփոխութիւնը Հայրենիքի նկատմամբ»

  • 23-12-2010 17:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նկատելի է Սփիւռքի վերաբերմունքի փոփոխութիւնը Հայրենիքի, ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ նրա կողմից իրականացyող ծրագրերի նկատմամբ: Դեկտեմբերի 23-ի ամփոփիչ ասուլիսում նախարարութեան 2010թ. գործունէութիւնն այսպէս գնահատեց նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա կարեւորեց, որ 2010թ.-ին նախարարութեան կողմից մշակtyել եւ կառավարութիւն է ներկայացուել 2 օրէնքի եւ 18 որոշման նախագիծ: Մասնաւորապէս, հաւանութեան է արժանացել «Հայրենադարձութեան գործընթացի կազմակերպման հայեցակարգ»-ի նախագիծը, լրամշակման փուլում է «Հարենադարձության մասին» ՀՀ օրէնքի նախագիծը: Հ.Հակոբանը նշեց, որ աճել է Սփիւռքի կրթօջախներից, մշակոյթային, համայնքային կազմակերպություններից ստացւող դասագրքերի, ուսումնաօժանդակ նիւթերի տրամադրման յայտերի թիւը: Եթէ 2008թ.-ին Սփիւռքին տրամադրվել է 10-15 հազար կտոր այդպիսի գրականութիւն, ապա ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան տեղեկանքի համաձայն 2010թ.-ին տրամադրվել է շուրջ 52 հազար կտոր գրականութիւն: Նախարարութիւնը շարունակել է իր աջակցութիւնը Սփիւռքում մէկօրեայ դպրոցների ստեղծմանը: 2011թ.-ին իրականացուելիք ծրագրերից Հ.Յակոբեանը կարեւորեց «Հայկական Սփիռք - 2011» տարեգրքի հրատարակման, «Հայկական Սփիռք. վիրտուալ թանգարան»-ի ստեղծման, «Հայ բարերարների ճեմուղու» բարեկարգման, Վիեննայի Մխիթարեան միաբանութեան 200-ամեակի միջոցառումների կազմակերպման ծրագրերը: Սփիւռքի նախարարի ասուլիսը հեռարձակւում էր Սփիւռքի տարբեր ռադիոկայաններով եւ հեռուստաալիքներով, նաեւ օնլայն կարգով մի շարք կայքէջերի:
  -   Հասարակութիւն