Չեխ փորձագետները Հայաստանում յայտնաբերել են ԴԴՏ-ով աղտոտուածութիւն<br />


Չեխ փորձագետները Հայաստանում յայտնաբերել են ԴԴՏ-ով աղտոտուածութիւն

  • 23-12-2010 17:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխական Արնիկա ասոցիացիայի «Թույներ եւ թափոններ ծրագրի» ներկայացուցիչները Հայաստանում յայտնաբերել են ԴԴՏ-ով աղտոտուածութիւն: Ըստ «էկոլուր»-ի, նրանք հետազոտել են ժամկէտանց թունաքիմիկատների 4 պահեստ եւ մետալուրգիական արդիւնաբերութեան թափօնների 1 գերեզմանոց: «Ըստ էութեան, մեր կողմից հետազոտված բոլոր այն վայրերում, ուր թունաքիմիկատներ կան, եղել են կամ պահպանւում են, յայտնաբերել ենք ԴԴՏ-ով տարբեր չափի աղտոտուածութիւն, իսկ մի դէպքում, նոյնիսկ ժամկէտանց ԴԴՏ-ի պաշարներ` պատռված պարկերով»,- ասել է ասոցիացիայի փորձագէտ Մարեկ Զիրը: Չեխ փորձագետը զարմացել է, որ Նուբարաշէնի թունաքիմիկատների գերեզմանոցի մօտ ապրող մարդիկ տեղեակ չեն հնարաւոր ռիսկերի մասին, քանի որ վտանգաւոր թունաքիմիկատներով աղտոտուածութիւն է յայտնաբերուել նաեւ գերեզմանոցի ցանկապատված տարածքից դուրս, իսկ դա նշանակում է, որ գոյութիւն ունի սննդային շղթայի աղտոտուածութիւն: Տարածքը հասանելի է նաեւ արածող կենդանիների համար: «Հայ կանայք յանուն առողջութեան եւ առողջ շրջակայ միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նշել է, որ իրենց կազմակերպութիւնը կիրազեկի մարդկանց ռիսկերի մասին եւ այդ հարցում աջակցութեան խնդրանքով դիմելու է պետական մարմիններին: Նա ասել է նաեւ, որ երկար ժամանակ է, ինչ կազմակերպութիւնը փորձում է թունավոր նիւթերով աղտոտուածութեան խնդրի վրայ հրաւիրել պետական եւ միջազգային հաստատութիւնների ուշադրութիւնը: Համաձայն Չեխիայում ընդունուած չափանիշների, Հայաստանի ժամկէտանց թունաքիմիկատների բոլոր 4 պահեստները ենթակայ են վնասազերծման:
  -   Հասարակութիւն