Բուհական համակարգում ուսանողների` կոռուպցիայի ընկալման վերաբերեալ իրականացուած ուսումնասիրութեան շնորհանդէս


Բուհական համակարգում ուսանողների` կոռուպցիայի ընկալման վերաբերեալ իրականացուած ուսումնասիրութեան շնորհանդէս

  • 23-12-2010 14:36:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 22-ին հանրութեանը ներկայացուեց ԵԱՀԿ աջակցութեամբ իրականացուած ուսումնասիրութիւնը` համալսարաններում կոռուպցիայի մասին իրազեկումը բարձրացնելու եւ քննարկում խթանելու, ինչպէս նաեւ ուսանողներին ներգրաւելու կոռուպցիայի դէպքերի դիտորդմանը: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան եւ ՀՀ կրթութեան եւ գիտութեան փոխնախարար Կարինէ Յարութիւնեանը հանդէս եկան բացման խօսքով: Ուսումնասիրութիւնն իրականացրած ուսանողական աշխատանքային խմբի ներկայացուցիչները ներկայացրեցին ուսումնասիրութեան արդիւնքներն ու իրենց առաջարկները: ԵԱՀԿ երեւանեան գրասենեակ
  -   Մամլո հաղորդագրություն