Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի աւարտական արարողութիւնը<br />


Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի աւարտական արարողութիւնը

  • 22-12-2010 17:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցաւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի (ԵԱԴ) աւարտական արարողութիւնը: Շուրջ 40 երիտասարդներ, որոնք միջին ու բարձր մակարդակի ղեկավարներ են պետական, մասնաւոր ու հասարակական ոլորտում, ստացան դպրոցի աւարտական վկայագրեր, իսկ աւելի քան 90-ը` մասնակցութեան միջանկեալ հաւաստագիր: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսէն Քարամյանը, շնորհաւորելով դպրոցի սաներին, մասնաւորապէս նշեց, որ երիտասարդ առաջնորդների խրախուսումը, նրանց համար գործունէութեան դաշտի ստեղծումը պետական երիտասարդական քաղաքականութեան կարեւորագոյն բաղադրիչներից է: «Մեր հասարակութեան մէջ արմատացած են բազմաթիւ խնդիրներ, որոնք պետական իշխանութիւնը չի կարող եւ ի զօրու չէ միայնակ լուծել: Շատ խնդիրներ լուծելի են դառնում առաջնորդական որակներ ունեցող մարդկանց հետ համագործակցութեան շնորհիւ: Հանրային կեանքի որ ոլորտում էլ լինեք յետագայում, կուզենամ, որ միշտ լինեք նախաձեռնող, ազնիւ, կրեք հայ երիտասարդի բարձր բարոյական նկարագիրը: Միայն այս կարգի որակներով է, որ մեր հասարակութիւնը կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները»,- նշեց Ա.Քարամյանը: «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէն Սամուէլ Մերթարջյանը կարեւորեց ժամանակակից երիտասարդի մէջ առաջնորդական որակները, նշելով, որ արագ փոփոխվող մեր ժամանակներում դրանք մարդուն տալիս են երկարաժամկէտ, ճկուն ծրագրեր կազմելու, հեռուն տեսնելու հնարավորությունղ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարեանը նույնպես կարեւորեց երիտասարդների դերը ՀՀ պետականաշինության գործում: «Հայաստանի զարգացման հիմնաքարը երիտասարդությունն է` կրթուած, փոփոխութիւնների պատրաստ, գաղափարի շուրջ միաւորուած, բարոյական բարձր չափանիշներ ունեցող երիտասարդությունը: Մենք հաւատացած ենք, որ ունենալով նման յատկանիշներով օժտուած երիտասարդների մի ստուար շերտ մեր հասարակությունում` Հայաստանը կկարողանայ հասնել դրական փոփոխութիւնների ու բարձրանալ որակական նոր մակարդակի»,- ասաց նա: Ըստ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի հաղորդագրութեան, Երիտասարդ առաջնորդների դպրոցն աշխատանքներն սկսել է 2006թ.-ի գարնանը եւ գործում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում: ԵԱԴ առաքելութիւնն է աջակցել առողջ արժէքային համակարգ ունեցող նոր սերնդի ձեւաւորմանը, բացայայտել առաջնորդական ներուժով օժտուած երիտասարդների եւ նպաստել նրանց գիտելիքների ու հմտութիւնների, աշխարհայեացքի, մօտեցումների զարգացմանն ու ձեւաւորմանը: 2006թ.-ից մինչեւ այսօր դպրոցում կազմակերպուել է 15 ընդունելություն, որին դիմել է ընդհանուր առմամբ աւելի քան 3375 երիտասարդ, որոնցից ընդունուել են 562-ը: Ներկայումս դպրոցի սաների թիւը 252 է: Դպրոցի դասախօսական կազմում ընդգրկուած են ոչ միայն փորձառու մասնագէտ դասախօսներ, այլեւ հասարակական-քաղաքական ականաւոր գործիչներ, որոնք ուսանողների հետ կիսվում են իրենց հարուստ եւ բազմամեայ փորձառությամբ:
  -   Հասարակութիւն