Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախօրօք յայտարարուած ջրամատակարարման դադարեցումը յետաձգւում է<br />


Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի նախօրօք յայտարարուած ջրամատակարարման դադարեցումը յետաձգւում է

  • 22-12-2010 15:12:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 23-24-ին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 4, 5, 8-րդ զանգվածների, Ջրվէժի Ա, Բ, Մայակ, Բանաւան թաղամասերի, Բագրեւանդ փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացուի ժամանակացոյցի համաձայն: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութիւնից, նախօրօք յայտարարուած ջրամատակարարման դադարեցումը, կապուած «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Կաթնաղբիւրի 4-րդ ջրատարի պոմպակայանի հոսանքազրկման հետ, յետաձգւում է անորոշ ժամանակով:
  -   Հասարակութիւն