ՌԴ-ի դատական պրիստաւների ծառայութեան մասնագէտները կ'այցելեն Հայաստան` հայ գործընկերների փորձը ուսումնասիրելու նպատակով<br /> <br />


ՌԴ-ի դատական պրիստաւների ծառայութեան մասնագէտները կ'այցելեն Հայաստան` հայ գործընկերների փորձը ուսումնասիրելու նպատակով

  • 05-05-2011 19:06:44   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մայիսի 5-ին ընդունել է ՌԴ դատական պրիստաւների դաշնային ծառայութեան տնօրէն-ռդ գլխաւոր դատական պրիստաւ Արթուր Պարֆենչիկովին: Հանդիպման ժամանակ երկուստէք կարեւորուել է Հայաստանի ԴԱՀԿ ծառայութեան եւ Ռուսաստանի դատական պրիստաւների ծառայութեան միջեւ համագործակցութիւնն ու գործընկերային սերտ յարաբերութիւնների ձեւաւորումը: Զրուցակիցներն ընդգծել են նաեւ փորձի փոխանակման անհրաժեշտութիւնը, նշելով, որ երկու երկրների գործընկեր ծառայութիւններն էլ միմեանց պրակտիկան ուսումնասիրելու եւ սովորելու շատ բան ունեն: Արթուր Պարֆենչիկովը նշել է, որ ՀՀ ԴԱՀԿ ղեկավարի հետ արդէն պայմանաւորուել են, որպէսզի մօտակայ ժամանակաշրջանում Ռդ-ից մասնագէտների մի խումբ այցելի Հայաստան` տեղում ուսումնասիրելու գործընկերների փորձը: Սերժ Սարգսեանն ընդգծել է, թէ ուրախ է փաստելու, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերութիւնը տարէցտարի զարգանում է` ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հանրապետութեան ղեկավարի խօսքով, պարբերական հանդիպումները, այցերը նոր խթան են հաղորդում երկկողմ յարաբերութիւններին:
  -   Քաղաքական