Հրատարակուել են Կալլիստոս եպիսկոպոսի «Ուղղափառ ուղին» եւ «Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության Դ հատորը<br />


Հրատարակուել են Կալլիստոս եպիսկոպոսի «Ուղղափառ ուղին» եւ «Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության Դ հատորը

  • 22-12-2010 15:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Կալլիստոս եպիսկոպոսի «Ուղղափառ ուղին» եւ «Վարք սրբոցի» աշխարհաբար թարգմանության Դ հատորը: 20-րդ դարի բիւզանդական ուղղափառ աստուածաբանական մտածողութեան բացառիկ ներկայացուցիչներից մէկի` եպիսկոպոս Կալլիստոս Վեարի, «Ուղղափառ ուղին» գիրքն առաջին անգամ է հայերէն հրատարակւում: Գիրքն անգլերէնից հայերէն է թարգմանել Յասմիկ Մուրադեանը: «Վարք Սրբոցի» Դ հատորը, ընդգրկում է «Ս. Պանդալիոն - Ս. Կույս Քրիստոնիա» յօդուածները: Այն գրաբարից թարգմանել է Գեւորգ Մադոեանը: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, երկու աշխատութիւնները հրատարակուել են «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասութեամբ:
  -   Հասարակութիւն