Դեկտեմբերի 23-24-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը<br />


Դեկտեմբերի 23-24-ին մասամբ կդադարեցուի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ջրամատակարարումը

  • 21-12-2010 17:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Կաթնաղբիւրի 4-րդ ջրատարի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապուած դեկտեմբերի 23-ին ժամը 9-ից մինչեւ դեկտեմբերի 24-ի ժամը 9-ը կդադարեցուի Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 4, 5, 8-րդ զանգվածների, Ջրվէժի Ա, Բ, Մայակ, Բանաւան թաղամասերի, Բագրեւանդ փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութիւնից:
  -   Հասարակութիւն