Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամաւոր Տոմաշ Պորեբային<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամաւոր Տոմաշ Պորեբային

  • 21-12-2010 17:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 20-ին Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոխորհրդարանի պատգամաւոր, Հայաստանի հարցերով զեկուցող Տոմաշ Պորեբային` ուղեկցութեամբ ՀՀ ԱԺ պատգամաւոր Արտակ Զաքարյանի: Իր խօսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանութեան եւ խորհրդային աստվածամերժության տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու կրած դժուարութիւններին, որոնց հետեւանքները զգալի են նաեւ նորօրեայ ժամանակներում: Նորին Սրբությունն անդրադարձել է նաեւ Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին եւ այն համագործակցութեանը, որ իրականացւում է տարբեր ոլորտներում: Ըստ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգի հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում խօսուել է նաեւ տարածաշրջանային տարբեր խնդիրների եւ դրանց հաղթահարմանն ուղղուած Հայ Եկեղեցու ջանքերի մասին: Մասնաւոր անդրադարձ է կատարուել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, Ադրբեջանում հայկական մշակոյթային արժէքների ոչնչացմանը եւ Վրաստանում հայոց եկեղեցիների վերադարձմանը, ինչպէս նաեւ Վիրահայոց թեմի իրաւական կարգավիճակին վերաբերող խնդիրներին:
  -   Հասարակութիւն