ԱԱԾ աշխատակիցների մի խումբ մասնագիտական տոնի առթիւ արժանացել է պետական բարձր պարգեւների<br />


ԱԱԾ աշխատակիցների մի խումբ մասնագիտական տոնի առթիւ արժանացել է պետական բարձր պարգեւների

  • 20-12-2010 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է Ազգային անվտանգութեան ծառայողի օրուան նուիրուած հանդիսաւոր նիստին: Ողջունելով եւ շնորհաւորելով ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիւ, Տ.Սարգսեանը, մասնաւորապէս, ասել է. «Հանրապետութեան նախագահն իր ուղերձում յստակ ձեւակերպել է այն խնդիրները, որոնք այսօր դրւում են ձեր առջեւ: Գաղտնիք չէ, որ Ազգային անվտանգութեան ծառայութեան առջեւ ծառացած խնդիրները ժամանակակից աշխարհում արագ փոփոխվում են, ի յայտ են գալիս նոր վտանգներ, նոր մարտահրավերներ, նոր ռիսկեր: Մենք միասին պարտաւոր ենք ժամանակին բացայայտել այդ ռիսկերը, յստակ ձեւակերպել` որ ասպարէզներում, որ ոլորտներում են դրանք դրսեւորուելու եւ ունենալ միջոցներ ու հնարաւորութիւններ` կանխարգելելու այդ վտանգները: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան պարտավորությունն է ապահովել Ազգային անվտանգութեան ծառայութեանը համապատասխան ժամանակակից միջոցներով: Սահմանի պաշտպանութիւնից մինչեւ կիբեռանվտանգության խնդիրների լուծումը բաւական խորը եւ բովանդակային խնդիրներ է իր մէջ պարունակում եւ պահանջում է ձեզանից ամէն օր կատարելագործել ձեր մասնագիտական հմտութիւնները: Մենք համոզուած ենք, որ այսօր ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութիւնն ունի այդ կարողութիւնները` դիմագրաւելու բոլոր մարտահրավերներին եւ վտանգներին»: Վարչապետը ՀՀ կառավարութեանն առընթեր ԱԱԾ օպերատիւ-տեխնիկական գլխաւոր վարչութեան պետ, գնդապետ Ռուբէն Ափոյանին եւ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանութեան եւ ահաբեկչութեան դէմ պայքարի գլխաւոր վարչութեան պետ, գնդապետ Տիգրան Բարսեղեանին է յանձնել ՀՀ նախագահի դեկտեմբերի 17-ի հրամանագրերով նրանց շնորհուած գեներալ-մայորի ուսադիրները: Տ.Սարագսյանը նաեւ յանձնել է ՀՀ Նախագահի հրամանագրով ԱԱԾ մի շարք աշխատակիցներին ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած նուիրումի համար շնորհուած Մարտական ծառայութեան մեդալները, ինչպէս նաեւ պարգեւատրել ՀՀ վարչապետի որոշմամբ շնորհուած ՀՀ վարչապետի հուշամեդալներով եւ շնորհակալագրերով:
  -   Քաղաքական