Մշակուեցին առաջարկներ Գերմանիայում «Արի տուն» ծրագրի վերաբերեալ տեղեկատվությունն տարածելու ուղղութեամբ<br />


Մշակուեցին առաջարկներ Գերմանիայում «Արի տուն» ծրագրի վերաբերեալ տեղեկատվությունն տարածելու ուղղութեամբ

  • 17-12-2010 15:50:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՌԼԻՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԳԴՀ-ում ՀՀ դեսպանութիւնը դեկտեմբերի 11-ին կազմակերպել էր ընդունելություն 2010թ. «Արի տուն» ծրագրին Գերմանիայից մասնակցած հայ երիտասարդների համար: Միջոցառմանը հրաւիրուած էր նաեւ Գերմանիայում ԼՂ մշտական ներկայացուցիչ Յարութիւն Գրիգորեանը: Միջոցառման սկզբում ՀՀ դեսպան Ա.Մարտիրոսեանը ողջունեց հայ երիտասարդներին` մասնաւորապէս նշելով, որ Հայաստան-Սփիռք համագործակցութեան զարգացման գերակայ խնդիրներից է երիտասարդության շրջանում կապերի ձեւաւորումն ու ամրապնդումը, ինչին էլ ուղղուած է ՀՀ կառավարութեան «Արի տուն» ծրագիրը: Դեսպանն ընդգծեց, որ Սփիւռքի տարբեր օջախներից երիտասարդների այցելութիւնը Մայր Հայաստան հնարաւորութիւն է տալիս, Հայաստանի մասին տեսական գիտելիքներ եւ պատկերացումներ ունենալուց բացի, գործնական շփումների մէջ լինել իրենց հասակակիցների հետ, տեղում ծանօթանալ հայ պատմամշակութային ժառանգութեանն ու պատմութեանը: Այդ ամէնն իր հերթին թոյլ կտայ Հայաստանի երիտասարդությանը մօտիկից ծանօթանալ Սփիւռքի պատմութեանը եւ սփիւռքահայ երիտասարդության հայեացքներին: Ընդունելութեան մասնակիցները բարձր գնահատեցին «Արի տուն» ծրագիրը, այն կարեւորելով իրենց համար Հայաստանն առաւել ճանաչելի դարձնելու, հայ ընտանիքի սովորույթներին եւ աւանդոյթներին անմիջապէս ծանօթանալու, ինչպէս նաեւ ազգային ինքնութեան ամրապնդման տեսանկիւնից: Միեւնոյն ժամանակ նրանք նշեցին Գերմանիայում ծրագրի մասին տեղեկատուական աշխատանքի բարելաւման անհրաժեշտութիւնը: Այս կապակցութեամբ տեղի ունեցաւ մտքերի փոխանակում, եւ մշակուեցին առաջարկներ Գերմանիայում «Արի տուն» ծրագրի վերաբերեալ տեղեկատվությունն առաւել լայն շրջանակներում տարածելու եւ իրազեկման ուղղութեամբ:
  -   Հասարակութիւն