Հայաստանում 2011թ.-ի սեպտեմբերից կներդրուի կենսաչափական տուեալներով անձնագրերի համակարգը<br />


Հայաստանում 2011թ.-ի սեպտեմբերից կներդրուի կենսաչափական տուեալներով անձնագրերի համակարգը

  • 17-12-2010 15:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2011թ.-ի սեպտեմբերից կներդրուի ներքին օգտագործման համար նույնականացման քարտ եւ արտերկիր մեկնելու համար` կենսաչափական տուեալներով անձնագրերի համակարգը: Այս մասին «Հենարան» ակումբում լրագրողների հետ դեկտեմբերի 17-ի հանդիպմանը յայտնեց ՀՀ ոստիկանութեան Անձնագրային եւ վիզաների վարչութեան պետ Նորայր Մուրադխանյանը: Նա պարզաբանեց, որ հին նմուշի անձնագրերը նոր նմուշի անձնագրերով փոխելու որեւէ ժամկէտ, ուստի նաեւ պարտադրանք չկայ. քաղաքացիները կարող են մինչեւ իրենց անձնագրի գործածութեան ժամկէտի աւարտը օգտագործել իրենց հին անձնագրերը, անգամ նոր անձնագրի անհրաժեշտութեան դէպքում կարող են ձեռք բերել նորից հին նմուշի անձնագիր: Նոյն կարգը գործում է նաեւ երկքաղաքացիություն ընդունած քաղաքացիների համար: Ն.Մուրադխանյանը յայտնեց նաեւ, որ նոր նմուշի անձնագիր ստանալու համար գումարի չափը պարզ կդառնայ դրանց տպագրության համար յայտարարուած մրցոյթի աւարտին: Մրցոյթին յայտ են ներկայացրել 8 միջազգային կազմակերպութիւններ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից: Յաղթողի մասին կյայտարարուի 2011թ.-ի յունվարի առաջին աշխատանքային օրը: Նույնականացման քարտ ստանալու համար պետտուրքը 1000 դրամ է: Ի տարբերութիւն կենսաչափական տուեալներով անձնագրի, նույնականացման քարտը պարտադիր է բոլոր 16 տարին լրացած քաղաքացիների համար: Այն պարունակում է անկետային տվյալներ, լուսանկար: Ի տարբերութիւն կենսաչափական տուեալներով անձնագրի, որտեղ լինելու են քաղաքացու մատնահետքերը, նույնականացման քարտում լինելու է փաստաթղթի տիրոջ էլեկտրոնային ստորագրութիւնը: Նոր նմուշի անձնագրերը տրվելու են 5, իսկ նույնականացման քարտերը 10 տարի ժամկէտով: Ն.Մուրադյանն ընդգծեց, որ նոր նմուշի անձնագրերի համակարգի ներդրմամբ բարձրացւում է անձնագրերի պաշտպանուածութիւնը եւ հեշտացվում քաղաքացիների նույնականացումը սահմանային կէտերում:
  -   Հասարակութիւն