Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՕՖ-ի բարեգործական ծրագրի մասնակից մի խումբ բժիշկների<br />


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՕՖ-ի բարեգործական ծրագրի մասնակից մի խումբ բժիշկների

  • 17-12-2010 14:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 16-ին ընդունեց մի խումբ բժիշկների` ուղեկցութեամբ Արա Բաբլոյեանի: Նրանք Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի Հայ օգնութեան ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացyող բարեգործական ծրագրի շրջանակներում իրենց կամաւոր աջակցութիւն են բերում Հայաստանի մարզերի, Լեռնային Ղարաբաղի եւ Ջավախքի բժիշկների վերապատրաստմանը մայրաքաղաքի լաւագոյն կլինիկաներում: Հանդիպման ընթացքում ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճիւղի տնօրէն Բագրատ Սարգսեանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ծրագրի աշխատանքները: Նորին Սրբությունն իր գնահատանքը յայտնեց բժիշկներին եւ ՀՕՖ-ին, կարեւորելով նրանց բարեգործական առաքելութիւնը բժշկական ոլորտի զարգացման գործում: «Մեզ համար յաճելի է այստեղ` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, ողջունելու, մեր գնահատանքն ու օրհնութիւնը բերելու Հայաստանի տարբեր հաստատութիւններում բժշկութեան ոլորտում իրենց բարի ծառայութիւնը մատուցող մասնագէտներին: Յուսով ենք, որ այս փորձի փոխանակումը դրական արդիւնքներ պիտի ապահովի թէ' բժիշկների վերազինման առումով, թէ' մեր կարիքաւոր զավակներին աւելի խնամյալ օգնութիւն ցուցաբելելու առումով»,- նշեց Նորին Սրբութիւնը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը պատասխանեց եկեղեցական կեանքին վերաբերող բժնշկների հարցերին:
  -   Հասարակութիւն