Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին<br />


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

  • 17-12-2010 14:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Գինտս Ապալսին: Ողջունելով նորանշանակ դեսպանին, Նորին Սրբութիւնը արդիւնաւէտ աշխատանք է մաղթել նրան երկու ժողովուրդների յարաբերութիւնների սերտացման գործում: «Մեր ժողովուրդները թէեւ տարածքային առումով բաւականին հեռու են, սակայն, լինելով հավատակից ժողովուրդներ եւ սնվելով քրիստոնեական մշակոյթի նոյն ակունքներից` աւելի են մերձենում եւ ամրանում բարեկամութեան մէջ»,- նշել է Վեհափառ Հայրապետը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարուել երկու երկրների յարաբերութիւններին, ինչպէս նաեւ այն մտահոգութիւններին, որոնք ծառացած են ոչ միայն պետութեան, այլեւ եկեղեցու առջեւ բարոյական արժէքների պահպանման եւ ժողովրդի մէջ տարածման հարցում: Հանդիպման աւարտից յետոյ դեսպանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանօթացաւ հայ ժողովրդի հոգեւոր-մշակոյթային հարստություններին:
  -   Հասարակութիւն