«Ընդդէմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խմբի անդամները անցկացրեցին բողոքի երթ<br />


«Ընդդէմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խմբի անդամները անցկացրեցին բողոքի երթ

  • 15-12-2010 22:04:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ընդդէմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնող խմբի անդամները դեկտեմբերի 15-ին բողոքի երթ կազմակերպեցին Երեւանում: Նրանք բողոքի նամակ յանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի դեսպաններին` պահանջելով միջամտել իրենց երկրներում հրատարակուած հանրագիտարաններում տեղ գտած կեղծիքների հերքմանը: «Մենք պահանջում ենք, որպէսզի այդ կեղծիքը հերքվի, յատկապէս որ գալիք տարի այդ հանրագիտարանը պէտք է վերահրատարակվի»,- նշեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան ներկայացուցիչ Յարութիւն Մելիքեանը: Յիշեցնենք, որ բրիտանական «Macmilan childrens books» հանրագիտարանում, մասնաւորապէս, նշւում է, որ Հայաստանում հիմնական լեզուներն են հայերէնն ու ադրբեջաներենը, հիմնական կրոնները` ուղղափառությունը եւ իսլամը: Նշւում է նաեւ, որ 1988-89թթ.-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել զինուած ընդհարում` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով, եւ Արցախը ներկայացւում է որպէս պատմական տարածք Ադրբեջանում` մեծամասամբ հայերով բնակեցուած: Նախաձեռնութեան անդամները դեռեւս հոկտեմբերին են նամակ յղել հրատարակչություններին` հերքման պահանջով, սակայն բրիտանական հրատարակչութեան գլխաւոր խմբագիրը չի ընդունել իրենց կողմից թոյլ տրուած սխալները եւ հրաժարուել է փոփոխութիւններ կատարել: Ռուսական հրատարակչութիւնը սխալները ներկայացրել է որպէս տեխնիկական վրիպակ` նշելով, որ իրենք պատրաստել են հանրագիտարանի նոր խմբագրուած տարբերակ: Նախաձեռնող խումբը հերքման պահանջով դարձեալ նամակներ է ուղարկելու յիշեալ խմբագրություններ, եթէ պահանջը չբավարարվի:
  -   Հասարակութիւն