Հայաստանի փոխվարչապետի մասնակցութեամբ քննարկվեց Աշոցքի դպրոցի նորոգման հարցը <br />


Հայաստանի փոխվարչապետի մասնակցութեամբ քննարկվեց Աշոցքի դպրոցի նորոգման հարցը

  • 15-12-2010 21:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԱՇՈՑՔ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանը դեկտեմբերի 15-ին այցելեց Շիրակի մարզի Աշոցք համայնք: Շիրակի մարզպետի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցչի, համայնքապետի ուղեկցութեամբ նա ծանօթացաւ համայնքի դպրոցի շէնքային պայմաններին, որից յետոյ համայնքապետարանում կայացած խորհրդակցութեանը քննարկվեց դպրոցի կառուցման հարցը: «Հայաստան» հիմնադրամի կողմից նոր` 400 աշակերտի համար նախատեսուած, դպրոց կառուցելու առաջարկութիւն է եղել: Ծրագիրը գտնուելու է հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանու ներքոյ: Ա.Գեւորգեանը համայնքապետին հորդորեց սեղմ ժամկէտներում քննարկել եւ հիմնադրամին հողայատկացման վերաբերեալ առաջարկութիւն ներկայացնել, ինչպէս նաեւ աջակցել հիմնադրամին` վերջնական որոշման կայացման հարցում:
  -   Հասարակութիւն