Համայնք


Համայնք

  • 14-12-2010 17:10:25   |   |  Մամլո հաղորդագրություն
Այցելութիւն «Սասուն» մանկապարտէզի եւ «Թունեան» տարրական դպրոցի նորակառոյց շէնքը Հինգշաբթի, դեկտեմբերի 9-ի առաւօտեան, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Տ. Վարազդատ աւ. քհնյ. Տէրտէրեանի եւ Թ. Հ. Թ. ազգային առաջնորդարանի դիւանապետ Սերոժ Օհանեանի, այցելեց Սասուն քաղաքամաս՝ «Սասուն» մանկապարտէզի եւ «Թունեան» տարրական դպրոցի համար կառուցւող շէնքերի աշխատանքներին վերահասու լինելու նպատակով: Շինարարութեան պատասխանատուները բաւարար տեղեկութիւններ փոխանցեցին առաջնորդ Սրբազան Հօրը, յատկապէս գործածւող շինանիւթերի եւ երկաթի մասին՝ յայտնելով, որ բարձրորակ շինանիւթեր են օգտագործւում, որպէսզի շէնքերի ապահովութիւնը, որքան հնարաւոր է, տոկուն եւ ամուր լինի: Սրբազան Հայրն իր գոհունակութիւնն ու գնահատանքը յայտնեց նրանց, այցելեց շէնքի կառուցւող բոլոր մասերը, որից յետոյ այցելեց «Սիփան» միութիւն՝ տեղի աշխատանքներին վերահասու լինելու համար: «Սիփան» միութեան արչութեան նախագահն ու փոխնախագահ Հայկազ Շիրւանեանն ու Վիգէն Գալստեանը լայն բացատրութիւններ տւեցին առաջնորդ Սրբազան Հօրը եւ միասնաբար շրջագայեցին միութեան նորակառոյց սրահներում եւ բաժիններում: Յայտնենք, որ «Սիփան» միութեան շինարարական աշխատանքները այս հանգրւանում իրենց վերջին փուլում են եւ մեծ ջանք է թափւում, որ գալիք Նոր տարւայ տօնակատարութիւնը նոր սրահում լինի: Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց միութեան վարչութեան ու յարակից մարմիններին՝ իրենց նախանձախնդիր աշխատանքների համար: Նա վերջում այցելեց միութիւնում գործող մանկամսուրի բաժինը, զրուցեց փոքրիկների հետ եւ այնուհետեւ անցաւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցի, հանդիպեց նորընծայ երկու քահանաներ՝ Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանին եւ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանին, որոնք իրենց քառասնօրեայ հոգեւոր պատրաստութեան շրջանն են անցկացնում եւ վերահասու եղաւ նրանց աշխատանքներին: ԹՂԹԱԿԻՑ «ԱԼԻՔ» օրաթերթ 14 դեկտեմբերի 2010 թ.
  -   Մամլո հաղորդագրություն