Դեկտեմբերի 15-16-ին կդադարեցուի Կոտայքի մարզի մի շարք գիւղերի, Նոր Հաճն եւ Եղվարդ քաղաքների ջրամատակարարումը<br />


Դեկտեմբերի 15-16-ին կդադարեցուի Կոտայքի մարզի մի շարք գիւղերի, Նոր Հաճն եւ Եղվարդ քաղաքների ջրամատակարարումը

  • 13-12-2010 20:08:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վթարավերականգնողական աշխատանքների հետ կապուած դեկտեմբերի 15-ի ժամը 7-ից մինչեւ դեկտեմբերի 16-ի ժամը 19-ը կդադարեցուի Կոտայքի մարզի Զովունի, Քանաքեռավան, Նոր Արտամետ, Արգէլ, Գետամէջ, Պտղնի, Նոր Գեղի, Մրգաշէն գիւղերի, Նոր Հաճն եւ Եղվարդ քաղաքների ջրամատակարարումը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի մամլոյ ծառայութիւնից:
  -   Հասարակութիւն