Ամփոփուեցին կոռուպցիայի մասին տնային տնտեսութիւնների հետազօտութեան նախնական արդիւնքները<br />


Ամփոփուեցին կոռուպցիայի մասին տնային տնտեսութիւնների հետազօտութեան նախնական արդիւնքները

  • 10-12-2010 20:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ըստ 2010թ. կոռուպցիայի մասին տնային տնտեսութիւնների հետազօտութեան նախնական արդիւնքների, հարցուածների կէսից աւելին գտնում է, որ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է Հայաստանում: Հարցուածների կէսի կարծիքով, կոռուպցիան ամենաշատը տարածուած է բարձրաստիճան պետական պաշտօնեաների շրջանում: Ընդամէնը 3 տոկոսն է գտնում, որ կոռուպցիան նուազեցնելուն ուղղուած կառավարութեան ջանքերը «շատ արդիւնաւէտ են»: Հետազօտութիւնն յանձնարարուել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան Հակակոռուպցիոն գործողութեան մոբիլիզացման ծրագրի կողմից եւ իրականացուել Եւրասիա համագործակցութեան հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասեան կենտրոններ ծրագրի հայաստանեան կենտրոնի կողմից: 2010թ. հետազօտութեան շրջանակում հարցումներն իրականացուել են 18 տարեկանից բարձր 1528 անձանց շրջանում, նոյեմբերի 5-23-ն ընկած ժամանակահատուածում: Հետազօտութիւնն ամբողջովին կհրատարակուի 2011թ. փետրուարին:
  -   Հասարակութիւն