Պետական երիտասարդական քաղաքականութեան ծանրութեան կենտրոնն անհրաժեշտ է տեղափոխել մարզեր<br />


Պետական երիտասարդական քաղաքականութեան ծանրութեան կենտրոնն անհրաժեշտ է տեղափոխել մարզեր

  • 10-12-2010 16:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 10-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցաւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների տարեկան ամփոփիչ հանդիպումը, որտեղ ներկայացուեցին մարզային երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնների 2010թ.-ի գործունէութեան արդիւնքները, ինչպէս նաեւ յետագայ աշխատանքների ռազմավարական պլանները: Փոխնախարար Արսէն Քարամյանը կարեւորեց նման հանդիպումները` նշելով. «Մենք խնդիր ունենք լսելու մարզային երիտասարդությանը` պարզելու, թէ 2011-2012թթ.-ին ինչ ծրագրեր են անհրաժեշտ մարզային մակարդակում, որոնք պէտք է կեանքի կոչուեն լիազօր մարմնի` ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան աջակցութեամբ: Այս հանդիպումն առաջին հերթին իրական կարիքի գնահատման փորձ է, քանի որ ցանկացած ծրագիր պէտք է բխի կարիքից: Նման մօտեցման պարագայում բարձրանում է ծրագրերի առարկայականությունը, եւ թիրախային աշխատանքը շատ աւելի արդիւնաւէտ է ստացւում»: Ա.Քարամյանը նշեց, որ պետական երիտասարդական քաղաքականութեան ծանրութեան կենտրոնն անհրաժեշտ է տեղափոխել մարզեր: Մարզային երիտասարդության խնդիրները աւելի մեծ ուշադրութեան կենտրոնում պէտք է պահել: «Սա նաեւ բխում է ՀՀ կառավարութեան հաստատած մի շարք փաստաթղթերի ոգուց (տարածքային համաչափ զարգացում, ժողովրդագրական անվտանգութիւն): Ըստ էութեան, պետական երիտասարդական քաղաքականութիւնը պէտք է նաեւ այս մասով իր նպաստը բերի: 2011թ.-ին երիտասարդական ոլորտին յատկացուած բիւջէի տրամաբանությունը նույնպես ենթադրում է, որ ծրագրերի մեծ մասն ուղղուելու են դէպի մարզեր»,- ասաց Ա.Քարամյանը: Ըստ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի հաղորդագրութեան, 2010թ.-ի ընթացքում մեծ աշխատանքներ են տարուել մարզային երիտասարդական կենտրոնների կարողութիւնների հզօրացման ուղղութեամբ: Այս համատեքստում երիտասարդական միջոցառումների կազմակերպման մարզային կենտրոններին աջակցութիւն է ցուցաբերում ԵԱՀԿ երեւանեան գրասենեակը: Գրասենեակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Դորիս Վոգլը, խօսելով մարզային երիտասարդական կենտրոնների հետ համագործակցութեան մասին, նշեց, որ իրենց նպատակն է զարգացնել մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակազմերի կարողութիւնները, հզորացնել մարզային երիտասարդական կենտրոնների կամաւորներին եւ աջակցել ժողովրդավարական կառավարման խորհուրդների զարգացմանը երիտասարդական կենտրոններում: «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրէն Սամուէլ Մերթարջյանը, անդրադառնալով մարզերի երիտասարդների ակտիւութեանը, նշեց, որ այն կախուած է երիտասարդության հիմնախնդիրների ճշգրիտ վերլուծութիւնից, որոնք վեր կը հանեն այն պրոբլեմներն ու կարիքները, որոնց լուծմանն ուղղուած ծրագրերն էլ կնպաստեն երիտասարդների ակտիւացմանը: Ս.Մերթարջյանը նշեց նաեւ, որ մարզերում պետական երիտասարդական քաղաքականությունն առաւել արդիւնաւէտ դարձնելու նպատակով նախատեսւում է մինչեւ 2012թ.-ը բացել երիտասարդական միջոցառումների կազմակերպման եւս 5 համայնքային կենտրոններ:
  -   Հասարակութիւն