Գրականութեան բնագաւառը համահայկական ինտեգրացիոն գործողութիւնների կարեւորագոյն ոլորտներից է<br />


Գրականութեան բնագաւառը համահայկական ինտեգրացիոն գործողութիւնների կարեւորագոյն ոլորտներից է

  • 09-12-2010 20:52:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի գրողների միութեան անդամ Արտեմ Յարութիւնյանին, սփիւռքահայ գրողներ Պետրոս Սուրյանին եւ Արամ Արքունին: Հանդիպմանը քննարկուել են գրականութեան բնագաւառում Հայաստան-Արցախ-Սփիռք համագործակցութեանն առնչուող հարցեր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից, Բ.Սահակեանն ընդգծել է, որ գրականութեան բնագաւառը համահայկական ինտեգրացիոն գործողութիւնների կարեւորագոյն ոլորտներից մէկն է, որը մեծապէս նպաստում է մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանն ու հայկական ինքնութեան պահպանմանը: Նա նշել է նաեւ, որ համահայկական գրական միասնական դաշտի զարգացման գործում կարեւոր է պետութեան, ինչպէս նաեւ հասարակական սեկտորի ջանքերի համադրումը:
  -   Մշակոյթ