Երեւանում տրուեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկը<br />


Երեւանում տրուեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկը

  • 08-12-2010 21:52:09   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՒԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ Տապան։ Դեկտեմբերի 8-ին Երեւանում յայտարարուեց «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկի մասին: Ծրագրի իրականացման համար 3 մլն դոլար յատկացրել է Համաշխարհային բանկը, առնուազն 3 մլն. դոլարով այն պէտք է համաֆինանսաւորուի Հայաստանի բանկերի կողմից, կը լինի նաեւ լրացուցիչ ֆինանսաւորում ստանայ մասնաւոր կազմակերպութիւնների եւ կառավարութեան կողմից։ Ինչպէս այդ իրադարձութեանը նուիրուած հանդիսաւոր միջոցառմանը նշեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը, ծրագիրը հնարաւորութիւն է տալու, որպէսզի համակարգիչը հասանելի լինի Հայաստանի քաղաքացիներին։ Նրա համոզմամբ, համակարգիչները որակապես փոխելու են դպրոցներում դասաւանդման մեթոդաբանութիւնը եւ բարձրացնելու՝ կրթական համակարգի արդիւնաւէտութիւնը։ «Մենք ուրախ ենք, որ նաեւ բանկերը արձագանքել են այս ծրագրին եւ արդէն իսկ այս տարուայ ընթացքում 1000-աւոր քաղաքացիներ կարողացել են վարկերի միջոցով ձեռք բերել համակարգիչներ»,- նշեց կառավարութեան ղեկավարը։ \ն.Տ.. Հայաստանում անցեալ տարուայ ընթացքում «Համակարգիչ բոլորի համար» փորձնական ծրագրի շրջանակներում վաճառուել է շուրջ 17 հազար համակարգիչ\: Վարչապետը նշեց նաեւ, որ 2010թ. Կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը լրացուցիչ 700 մլն դրամ գումար է յատկացուել դպրոցների համար համակարգիչներ ձեռք բերելու համար, նպատակ կայ էապէս բարելաւելու մէկ աշակերտին ընկնող համակարգիչների քանակը դպրոցներում։ Կառավարութիւնը հաւաստիացնում է, նշեց վարչապետը, որ անելու է ամէն ինչ, որպէսզի մօտակայ երեք տարիների ընթացքում ծրագիրը շօշափելի արդիւնքներ տա։ Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան, Էկոնոմիկայի նախարարութիւնները մի կողմից եւ ամերիկեան «Ինտել» եւ «Հիւլեթ-պակարդ», ինչպէս նաեւ հայաստանեան «Իւնիկոմպ» եւ «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամը միւս կողմից ստորագրեցին «Դպրոցական համակարգիչ» եւ «Համակարգիչ ուսուցիչների համար» փորձնական ծրագրերի մեկնարկի յուշագրեր։ Ծրագրերը հնարաւորութիւն կը տան մօտակայ մէկ տարուայ ընթացքում փորձարկել եւ մշակել դպրոցականների ու ուսուցիչների համար համակարգիչները հասանելի դարձնելու մոդել։ Ստորագրուեց յուշագիր Հայաստանի Էկոնոմիկայի նախարարութեան եւ «Արմէնտել» ընկերութեան միջեւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում համագործակցութեան մասին, որով նախատեսւում է ինտերնետային կապ ապահովել նախագծի շահառուների համար։ Յուշագիր ստորագրուեց նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի փորձնական փուլի իրականացման մասին։
  -   Հասարակութիւն