«Ժառանգութիւնը» առաջարկում է փոփոխութիւններ «Ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասին» ՀՀ օրէնքում


«Ժառանգութիւնը» առաջարկում է փոփոխութիւններ «Ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասին» ՀՀ օրէնքում

  • 07-12-2010 15:30:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
7 դեկտեմբերի 2010թ., ք. Երեւան: Երէկ «Ժառանգութիւն» խորհրդարանական խմբակցութիւնն Ազգային ժողովի նախագահին է ուղարկել պատգամաւորներ Րաֆֆի Յովհաննիսեանի, Ստյոպայ Սաֆարեանի, Լարիսա Ալաւերդեանի, Անահիտ Բախշեանի, Արմէն Մարտիրոսեանի եւ Զարուհի Փոստանջեանի հեղինակած «Ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքում (այսուհետ` Օրէնք) փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրէնքի համաձայն` ԱԺ նախագահը երկօրեայ ժամկէտում այն պաշտօնապէս շրջանառութեան մէջ կը դնի: Նոյեմբերի 3-ին, երբ ՀՀ նախագահի կողմից դեռեւս չէր ստորագրուել այդ օրէնքում հոկտեմբերի 27-ին Աժ-ի կողմից ընդունուած փոփոխութիւնները, «Ժառանգութիւն» խմբակցութիւնը գրաւոր նամակով դիմել էր ՀՀ Նախագահին` յորդորելով այն ետ վերադարձնել Ազգային ժողով` օրէնքի 11-րդ յօդուածի 1-ին մասում կատարուած փոփոխութեան վերաբերեալ առարկութեամբ ու նախկին խմբագրմանը վերադարձնելու առաջարկութեամբ: ՀՀ նախագահը չօգտուեց ՀՀ սահմանադրութեամբ իրէն վերապահուած այդ իրաւունքից եւ ստորագրեց Օրէնքում հոկտեմբերի 27-ին կատարուած փոփոխութիւնները: «Ժառանգութիւն» խմբակցութեան կողմից ԱԺ նախագահին ուղարկուած օրէնսդրական նախաձեռնութեամբ առաջարկւում է արդէն իսկ ուժի մէջ մտած օրէնքի 11-րդ յօդուածի 1-ին մասում կատարուած փոփոխութիւնը վերադարձնել նախկին խմբագրմանը: Ստորեւ ներկայացւում է օրէնքի նախագծի հիմնաւորումը. ՀԻՄՆԱՒՈՐՈՒՄ «Ժամանակաւոր անաշխատունակութեան նպաստների մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքում (այսուհետ` Օրէնք) փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքի նախագծի մշակման հիմքը նախեւառաջ սոցիալական արդարութեան վերականգնման նպատակն է: Մեր պետութեան առաջնային խնդիրներից մէկը ծնելիութեան բարձրացմանը նպաստելն է, սակայն այս Օրէնքի արդիւնքում տեղի է ունենում ճիշտ հակառակը: Նախագծով առաջարկւում է գոնէ վերականգնել նախկին դրութիւնը` յղիութեան եւ ծննդաբերութեան նպաստը սահմանել միջին աշխատավարձի չափով (ոչ թէ աւելացնել նպաստների չափը): Օրէնքի 27-րդ յօդուածում առաջարկուող փոփոխութեան նպատակն է նպաստները կամաւոր վերադարձնելու պատրաստակամութիւն ունեցող անձին ազատել հարկադիր կատարման ծախսերից եւ աւելորդ չծանրաբեռնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայութեանը: Հիմնաւորուած չէ Օրէնքում ամրագրուած այն մօտեցումը, ըստ որի` ինքնուրոյնաբար իրէն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշուարկւում է միջին աշխատավարձի հիման վրայ` ժամանակաւոր անաշխատունակութեան օրացուցային օրերի թուով բազմապատկելով, իսկ վարձու աշխատող կանանց յղիութեան եւ ծննդաբերութեան նպաստը հաշուարկւում է ժամանակաւոր անաշխատունակութեան ժամանակաշրջանի աշխատանքային օրերի հիման վրայ: Առաջարկւում է նպաստի հաշուարկման միասնական կարգ սահմանել: «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետութեան օրէնքում առաջարկուող փոփոխութեան նպատակը յղիութեան եւ ծննդաբերութեան նպաստները չհարկելն է` հաշուի առնելով դրանց խիստ նպատակային նշանակութիւնը եւ երկրում առկայ` հետզհետէ աւելացող գնաճը: Ուսումնասիրուել է մի շարք երկրների, այդ թւում Լատուիայի, Լիտուայի, Ռուսաստանի Դաշնութեան, համապատասխան օրէնսդրութիւնը, որոնցում նոյնպէս ամրագրուած էն նմանաբովանդակ դրոյթներ: Օրէնքում առկայ յիշեալ դրոյթներով խախտւում է նաեւ Հեաստանի մասնակցութեամբ գործող Եւրոպական սոցիալական խարտիայի նոյնիսկ նախաբանում ամրագրուած նպատակը, ոտնահարւում է աշխատող կանանց` մայրութեան դէպքում յատուկ պաշտպանուածութեան իրաւունքը (Խարտիայի 1-ին մասի 8-րդ կէտ, 2-րդ մասի 8-րդ յօդուած): Նշենք, որ խարտիան յիշեալ նորմերից որեւէ բացառութիւն չի նախատեսում: Բացի վերը նշուածը, Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան Հհ-եմ գործողութիւնների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների ցանկում /ՀՀ նախագահի 2009թ. մայիսի 6-ի Նկ-68-այ կարգադրութեան հաւելուած/ յստակ ամրագրուած է. «իրականացնել Եւրոպական սոցիալական խարտիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտաւորութիւնների կատարումն ապահովելու նպատակով Եւրոպական կառոյցների հետ համագործակցութեան զարգացում, Եւրոպական սոցիալական խարտիայի չափանիշներին համապատասխան բարեփոխումների ծրագրի մշակում եւ իրականացում»:
  -   Մամլո հաղորդագրություն