ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուիրակութիւնը վերադարձավ Լատինական Ամերիկայից<br />


ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուիրակութիւնը վերադարձավ Լատինական Ամերիկայից

  • 07-12-2010 14:48:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տեղի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցութեան ծրագրի շրջանակներում Հայաստանի Սփիւռքի նախարարութեան պատուիրակութիւնը նոյեմբերի 22-30-ին այցով գտնւում էր Լատինական Ամերիկայում: Այցի ընթացքում բազմաթիւ հանդիպումներ կայացան Արգենտինայի, Բրազիլիայի, Մոնտեվիդեոյի հայկական համայնքային խոշոր կառոյցների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին իրականացyող ծրագրի 1 տարուայ արդիւնքները, ինչպէս նաեւ անելիքները` ծրագրի յետագայ աշխատանքների արդիւնաւէտութեան բարձացման ուղղութեամբ: Լատինական Ամերիկայի հայկական կրթօջախներին եւ լրատվամիջոցներին նախարարութեան կողմից յանձնուեցին «Լաւագոյն կրթօջախ» եւ «Լաւագոյն լրատվամիջոց» մրցնակաները: Համայնքներից երեքում համերգներով հանդէս եկաւ Գեւորգ Դաբաղեանը:
  -   Հասարակութիւն