Ըստ Հրաչ Պողոսեանի, բնակչութեան տարաբնակեցումը ազգային անվտանգութեան խնդիր է<br />


Ըստ Հրաչ Պողոսեանի, բնակչութեան տարաբնակեցումը ազգային անվտանգութեան խնդիր է

  • 06-12-2010 19:06:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի իշխանութիւնները պէտք է անյապաղ ուշադրութիւն դարձնեն բնակչութեան տարաբնակեցման խնդրին: Այս մասին դեկտեմբերի 6-ին յայտարարեց ճարտարապետ Հրաչ Պողոսեանը: Նա նշեց, որ մօտ 3 մլն բնակչութիւն ունեցող երկրում 2 միլիոնն բնակւում է Երեւանում, 600 հազարը` հանրապետութեան հիւսիսային ու արեւմտյան մասում, եւ միայն 200 հազարն է բնակւում հարաւային` Սիւնիքի եւ Վայոց Ձորի, տարածքում, ինչը նշանակում է, որ Վայոց Ձորից Մեղրի «դատարկություն» է: «Դա վտանգաւոր բան է, դա ազգային անվտանգութեան խնդիր է, յատկապէս եթէ հաշուի առնենք, որ դեմոգրաֆիական իրավիճակն այնպիսին է, որ անընդհատ արտահոսք է լինում Հայաստանից Ռուսաստան, կամ այլ երկրներ: Մի մասն էլ մարզերից գալիս է Երեւան, եւ ստեղծւում է մի աննորմալ իրավիճակ, երբ վտանգուած են մեր հեռաւոր շրջանները, Սիւնիք, օրինակ, որը մի կողմից հարում է Ադրբեջանինշ միւս կողմից` Նախիջեւանին»,- ասաց Հ.Պողոսեանը: Նա նշեց, որ 1988թ.-ի երկրաշարժից յետոյ կազմուել է եւ 2000թ.-ին կառավարութեան հաւանութեանն արժանացել «Բնակչութեան տարաբնակեցման նախագիծ»-ը, որին սակայն ընթացք չի տրուել:
  -   Հասարակութիւն